▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերիալի «Բաբիի» բրենդային ժամացույցը, Անի Երանյանի անակնկալը նրան և զգեստի գույնին հարմարեցված ծննդյան տորթը

Esem.am-ը գրել է, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում մարմնավորում է Բաբիին, երեկ նշել է 22-ամյակը: Տաթևիկի խոսքով` հյուրընկալել էր միայն  այն մարդկանց, ովքեր հարազատ են իրեն. «Լուիզա Ղամբարյանը, ցավոք, չկարողացավ ներկա լինել, սակայն երեկույթի ընթացքում նրա հետ շատ եմ խոսել: Ինձ խոստացել է, որ ինքն էլ  նշելու է ծնունդս:)»:

Տաթևիկ Ադումյանի տարեդարձի անակնկալները սկսվել են ուղիղ կեսգիշերին, երբ նա ներկա է եղել գործընկերուհու` Տաթև Սարգսյանի ծննդյան երեկույթին.  «Կեսգիշերին Տաթևի ծնունդն էինք նշում, Անի Երանյանը գիտեր, որ տարեդարձս է, քանի որ Տաթևին չէր ճանաչում, սրճարանի առաջին հարկում սպասել էր, մինչև 12-ը լինի, որպեսզի ինձ մատուցի իր անակնկալը: Նույն բանն էր արել նաև Լուիզա Ղամբարյանը, ով ներկա էր  Տաթև Սարգսյանի երեկույթին: Նրանք անկախ իրարից զգուշացրել էին և ուղիղ կեսգիշերին հայտարարեցին, որ իմ տարեդարձն է`  տորթով, շամպայնով, ծաղիկներով շնորհավորեցին ինձ:),- ասել է Տաթևիկն ու հավելել, որ ամուսինը ևս գնացել է այնտեղ: -Շատ խառը օր էր գիշերը:) Եկանք մեր տուն ու գիշերը նշեցինք ծնունդս»: Դերասանուհու ամուսինն անակնկալ է մատուցել կնոջն ու նվիրել բրենդային այն ժամացույցը, որը ցանկանում էր ունենալ  Տաթևը. «Շատ էի ուզում ունենալ այդ ժամացույցը: Ամուսինս միշտ մեկ նվեր է մատուցել ինձ, սակայն այս տարի տասնյակներով նվերներ  արեց: Ամենատաբեր նվերներ էր ընտրել: Չգիտեմ` դա ինչով էր պայմանավորված»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее