▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել Հայաստանին

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել` Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։
Փոխանցվել է նաև, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։ Չնայած նման փաստաթղթերը, որպես կանոն, ստորագրում են արտաքին գործոց նախարարների մակարդակով, այլ ոչ թե պետության ղեկավարների, բայց թուրքերը որոշել են մի ավելորդ անգամ նվաստացնել ՀՀ իշխանություններին` իջեցնելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:

Եւս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է` կապված երկաթուղու հետ: Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի` Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա` օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը: Մեր աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի` Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր, որ երկաթուղու շինարարությունը Ռուսաստանը ստանձնի, ինչի մասին նա խոսեց նաև կառավարության վերջին բրիֆինգի ժամանակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее