▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերբ երգչուհի Զեյնան կատարում է Սիրուշոյի «Քելե, քելե» երգի հայերեն հատվածը

Սերբիայում կայացած «Եվրատեսիլ 2023»-ում՝ այդ երկրի ներկայացուցչի ընտրության մրցույթի նախընտրական փուլին մասնակցել է նաեւ երգչուհի Զեյնան։ Նրանից հարցազրույց է վերցրել «Եվրատեսիլ»-ը լուսաբանող Wiwibloggs կայքը։ 

Հարցազրույցի ընթացքում երգչուհին հատուկ կայքի համար կատարել է Սիրուշոյի «Քելե, քելե» երգից հատված։ Wiwibloggs-ի ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութի ներքո մեկնաբանություն է թողել նաեւ Սիրուշոն։ Նա, որպես հավանության նշան, էմոջիներ է ուղարկել։

«Քելե, քելե» երգի հեղինակները Դեր Հովան ու Սիրուշոն են։ Այդ երգով երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2008»-ում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее