Սեռական առումով բավարարված կանայք այս կյանքում, ինչպես ասում են, «թեթև են քայլում». այսպիսի եզրակացության են եկել Լուվենի կաթոլիկ համալսարանի բելգիացի հետազոտողները:
Դիտելով տեսագրություն, որում նկարահանված են մի շարք քայլող կանայք, գիտնականները կարողացել են գրեթե անսխալ մատնանշել, թե կանանցից որ մեկն է պարբերական օրգազմներ ապրում, որ մեկն է հաճախակի սեքսով զբաղվում, որը` ոչ: Գիտնականների բնորոշումներն ամբողջությամբ համընկել են կանանց կողմից նախապես լրացված հարցաթերթիկների տվյալներին: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ սեռական հարաբերություններն ազդում են կնոջ ոչ միայն հոգեկան վիճակի վրա, այլև անդրադառնում նրա մկանների վրա: Այսինքն` մարմնի կենսական շարժումներին հետևելիս կարելի է նկատել դրա անմիջական կապը նաև նրա սեռական կյանքի հետ: Այսպես, ըստ հետազոտողների, այն կանայք, որոնք քայլելիս չափազանց ակտիվորեն են շարժում իրենց «տազային» հատվածը և քայլում են մեծ քայլերով, հաճախ են օրգազմ ապրում: Գիտնականները նաև պնդում են, որ սեռական առումով բավարարված կանանց քայլվածքը թեթև է, եթերային, ազատ. մկանները պիրկ են, ոչ թե` թուլացած: