▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսը Հին Հռոմում

Հին Հռոմում բացարձակ ազատ մթնոլորտ էր` զուրկ սեքսուալ որևէ տաբուներից: Հռոմի ազատ հասարակությանը թույլատրված էր սեքսուալ հաճույք պատճառող գրեթե ամեն ինչ:

Կինը Հին Հռոմում

 

Հռոմեացիներն իրենց կանանց վերաբերվում էին որպես հավատարիմ ընկերուհու և կյանքի ուղեկցի: Հռոմեացի կինը տանը և հասարակության մեջ հարգանք էր վայելում. նրա ներկայությամբ չէր թույլատրվում հայհոյել և կոպիտ վարք ցուցաբերել: Իր տանը հռոմեացի կինը լիարժեք տեր ու տիրակալ էր: Ինչ վերաբերում է սեքսին, ապա Հռոմում կինը սիրուց հաճույք ստանալու իրավունքներով հավասար էր տղամարդուն: Ավելին` համարվում էր, որ սեքսուալ հաճույք չստացած կինը երբեք առողջ երեխա չէր ունենա:

Մարմնավաճառությունը և հասարակաց տները

 

Հին Հռոմում մարմնավաճառությունը ահռելի չափերի էր հասել: Սպիտակեցրած դեմքերով և ներկած աչքերով մարմնավաճառուհիներն ամենուր էին: Թեթև վարքի կանանց մոտ այցելությունը սովորական երևույթ էր կրում: Մարմնավաճառությունը Հռոմում դասակարգված էր. diobolares էին անվանում ծեր մարմնավաճառներին, որոնք չնչին գումարով պատրաստ էին վաճառել իրենց սերը, nani էին անվանում փոքրիկ աղջիկներին, որոնք սկսում էին մարմնավաճառությամբ զբաղվել դեռ վեց տարեկանից: Հռոմեական կայսրության զարգացման հետ հնագույն մասնագիտության ներկայացուցիչների շարքերը համալրվեցին արտասահմանից բերված ստրուկներով: Գոյություն ունեն այսպես կոչված «մարմնավաճառների ֆերմաներ», որոնց տերերը գնում էին ստրուկներին և նրանց դաստիարակում որպես ապագա մարմնավաճառներ: Օրինական էր նաև ստրուկների վաճառքը: Կավատները գնում էին կանանց և նրանց ուղարկում մարմնավաճառության: Ստրուկների սեքսուալ շահագործումը նույնպես օրինական էր: Պատժելի չէր նաև ստրուկների բռնաբարությունը: Հասարակաց տների տերերն առաջարկում էին նաև տղաների ծառայություն:

Հռոմեացի կուրտիզանուհիները

 

Հին Հռոմում գոյություն ուներ մարմնավաճառների հատուկ տեսակ. կուրտիզանուհիները պատկանում էին ավելի բարձր կարգի: Նրանց անվանում էին bonae meretrices, ինչը ցույց էր տալիս նրանց ավելի բարձր վարպետությունը: Իրականում նրանք ընդհանուր քիչ բան ունեին սովորական մարմնավաճառների հետ: Նրանք սպասարկում էին միայն բարձր խավի տղամարդկանց և մեծ ազդեցություն ունեին նորաձևության, արվեստի և գրականության վրա: Ինչ վերաբերում է հասարակաց տներին, ապա այնտեղի կանանց անվանում էին lupae, իսկ հասարակաց տները` lupanaria: Հասարակաց տներից բացի հին հռոմեացիները զվարճանում էին նաև բաղնիքներում: Այստեղ հիմնականում հարուստ ծեր մարդիկ վարձում էին աղքատ ընտանիքների տղա երեխաներին, որոնք դառնում էին նրանց սիրեկանները: Դրա փոխարեն տղաներին տրամադրվում էր ուսում և ապա նաև աշխատանք: Միայն Հռոմում էրոտիկ սպասարկումով բաղնիքների թիվը հասնում էր 900-ի: Հասարակաց տները փակ էին մինչև ժամը 4-ը, որպեսզի չշեղեն երիտասարդներին ուսումից: Հաճախորդների մեծ մասը կա՛մ շատ ծեր էր, կա՛մ չափազանց երիտասարդ: Ծեր հաճախորդները նախընտրում էին մանուկ աղջիկներին:

Հին Հռոմում սեքսը չէր պարտավորեցնում որևէ լուրջ հարաբերություններ: Մարդիկ կարող էին սիրով զբաղվել, երբ կցանկանային: Բարոյական և իրավական որևիցե պարտավորություն չկար, որ կսահմանափակեր սեքսուալ կողակիցների քանակը:

Հին Հռոմի ազատության վերջը դրվեց քրիստոնեության ընդունման հետ մեկտեղ: Օրեցօր նորանոր արգելքներ էին դրվում, և սեքսուալ հաճույքներին վերջ դրվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее