Armnewstv.am-ը գրում է. Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում իսկական սեքսուալ սկանդալ է:
Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը աշխատանքից ազատել է նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին: Պատճառաբանել է, որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է: Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են: Իսկ ինքն էլ չի ժխտել դա, ավելին պաշտպանել է նման հայտարարություն տարածողին:
Թատրոնում էլի կրճատումներ են սպասվում՝ ասում է տնօրենը, հորինովի հաստիքներն են շատ: Թատրոնի նկարիչ-բեմադրողը աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում: Չնայած, որ այն գործընկերը, ում հայտարարությանն ինքը միացել է, շարունակում է աշխատել թատրոնում: Թատրոնի տնօրենը հորդորում է աշխատանքային վեճերը չկապել սեռական կողմնորոշումների հետ և հանգիստ թողնել 80-ամյա թատրոնը:
Մանրամասները «Արմնյուզ» հեռուստաընկերության տեսանյութում