Ամերիկյան շոու-բիզնեսի երիտասարդ աստղ Սելենա Գոմեսը իրականացրել է ուղեղի քաղցկեղով տառապող 10-ամյա Ֆրեյլի Գիլմորի երազանքը: Աղջնակի երազանքն էր ժամանակ անցկացնել Սելենա Գոմսեի հետ, ինչը առանց վարանելու ընդունվել է Սելենայի կողմից: Սելենան և Ֆրեյլին հանդիպել են Նյու Յորքի Serendipity ռեստորանում և շոկոլադե պուդինգ վայելել: Հանդիպումը տեղի է ունեցել «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման շրջանակներում: Երեխան տեսնելով Սելենային այնքան է հուզվել , որ արտասվել է ուրախությունից:
«Սա, երևի, ամենահաճելի պահերից մեկն է իմ աշխատանքում: Ես երջանիկ եմ, որ կարող եմ այս փոքրիկ քայլով երջանկացնել մարդկանց: Շնորհակալ եմ աստծուց , որ այսպիսի հնարավորություն ունեմ», - ասել է Ջասթին Բիբերի աստեղային ընկերուհի Սելենա Գոմեսը: