Երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստում, չնայած հերքումներին, այնուամենայնիվ, քննարկվել է Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը: «Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով՝
«Այդ քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը։ Այն, ըստ մեր տեղեկությունների, կշարունակվի մարտի 7-ին։ Նշենք, որ օրեր առաջ, երբ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ վերոնշյալ ինֆորմացիան շրջանառությնա մեջ դրվեց մամուլում, ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե դա չի համապատասխանում իրականությանը; Հնարավոր է իհարկե, որ ԲՀԿ-ում այս հարցի շուրջ երկու տարբեր թեւեր են ձեւավորվել. Մի թեւն ուզում է, որ Քոչարյանի որդին գլխավորի ցուցակը եւ նման առաջարկություն է անում, մյուս թեւը կտրականապես դեմ է եւ հերքում է այդ մասին տեղեկատվությունը»: