Yerkir.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձել է պարզել, թե ի վերջո ճիշտ է, որ ԲՀԿ-ի ցուցակը գլախվորելու է Սեդրակ Քոչարյանը:
Վիկտոր Սողոմոնյանը նախ նկատել է, որ բնականաբար ԲՀԿ-ի ցուցակից տեղյակ չէ, բայց մյուս կողմից վստահեցրել է` «Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»:
Այն, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Քոչարյանի որդին աբսուրդ է որակել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նաև վստահեցրել է, որ այդ տեղեկատվությունը կոնկրետ մեկ կենտրոնից ուղղորդվող, «գցված» ապատեղեկատվություն է:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Ավելին, թերթերից մեկն էլ այսօր գրել է, որ ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ երեկվա քաղխորհրդի նիստում այս հարցի շուրջ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը: