«Տևական ժամանակ է մենք տեղեկություն ենք ստացել, որ Սևանի քաղաքապետի` Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:
Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:
Սևանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սևան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթևացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում