1915 թվականի հայկական կոտորածների մասին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել: Բարձրաձայնում և փոխհատուցում ենք պահանջում բոլոր հնարավոր միջոցներով, սակայն Թուրքիան ամեն կերպ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:
Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը թուրքերի ժխտողական քաղաքականությանը պատասխանում է «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին» գրքով, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե Հայաստանում, և թե մեր երկրի սահմաններից դուրս:
Հենց այս գրքի և ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անելիքների մասին Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք ՀՀ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ: