▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նորանշանակ անդամի վերջին մեկ տարվա եկամուտը. «Ժողովուրդ»

«Սահմանադրական դատարանի նորանշանակ անդամ Ալվինա Գյուլումյանի վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 180 հազար եվյոո: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նրա՝ որպես ՍԴ անդամ ներկայացրած պաշտոնական հայտարարագրից: Ալվինա Գյուլումյանը մինչ այս 11 տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Հայստանի կողմից նշանակված դատավորը:

 

Այսինքն՝ որպես Եվրոդատարանի դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը ստացել է ամսական 15 հազար եվրո աշխատավարձ: Ի դեպ, ՍԴ նորանշանակ անդամը հայտարարագրել է 150 հազար եվրո դրամական, միջոց և մեկ մարդատար ավտոմեքենա՝ «Մերսեդես» մակնիշի: Բացի այդ, ըստ Ալվինա Գյուլումյանի հայտարարագրի, նա ունի երեք հատ բնակարան, երկու հողամաս և մեկ ավտոտնակ»,– գրում է թերթը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее