▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նախագահն ընտրությունների հետ կապված անկեղծացե՞լ է նեղ շրջապատում

«Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պարզվում է, շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները: Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ` հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ: Հարությունյանի ծնունդը, նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլ: Նա` մասնավորապես հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում` Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե` այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար: Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ` 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր: Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել` փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն: ՍԴ նախագահը վստահ է, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին: Հիրավի, սա մի բացատրություն է, որի դեմ խաղ չկա: Իսկ ինչ է` որևէ մեկը կցանկանա՞ր, որ արյունահեղություն լիներ երկրում: Իհարկե ոչ: Ուստի`Կեցցե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենամարդասեր դատարանը աշխարհում»:

 

«Հայկական ժամանակ» թերթն է գրում այս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее