▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նախագահի եղբայրը կդառնա ԱԱԾ տնօրե՞ն. «ՀԺ»

«Այդ բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են, կգա ժամանակը, ամեն ինչ էլ կիմանաք»,-իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրերի մասին մեր թղթակցի հարցին երեկ այսպես է պատասխանել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Այդուհանդերձ՝ եթե ձեզ նման առաջարկ լինի, կընդունե՞ք՝ հարցին Հարությունյանը պատասխանել է. «Առաջարկ չի լինում, նշանակում է հանրապետության ղեկավարը, եւ հանրապետության ղեկավարը ում կնշանակի, նա իր պարտականությունները կկատարի»:
Նկատառմանը, որ որեւէ պաշտոնում նշանակելիս նաեւ տվյալ անձի համաձայնությունն է անհրաժեշտ, Արզուման Հարությունյանն արձագանքելն է. «Ես զինվորական եմ, այնտեղ էլ կաշխատեմ»:

ԱԱԾ գործող տնօրեն Գորիկ հակոբյանի պաշտոնավարման ժամկետը Ս. Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել է մինչեւ 2016թ. փետրվարի 11-ը: Տեւական ժամանակ է քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ այդ ժամկետը լրանալուց հետո հենց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն է նշանակվելու ԱԱԾ տնօրեն»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее