Այսօր Սայաթ-Նովա 12 հասցեում կրկին իրավիճակը լարված էր:
Հիշեցնենք, որ «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն Սայաթ-Նովա 10/5 հասցեում կաթսայատուն է ձեռք բերել, որի տարածքում նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք:
Շինարարությունն սկսելու առաջին փորձը եղել է ամիսներ առաջ, սակայն ընկերությունը բախվել է շրջակա շենքերի բնակիչների բողոքի ալիքին: Բնակիչները բողոքի նամակին էին ուղարկել քաղաքապետարան, ինչին ի պատասխան՝ քաղաքապետի որոշմամբ շինարարությունը ժամանակավորապես հետաձգվել էր՝ ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:
Արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքապետարանը հրապարակել է իր եզրակացությունը՝ նշելով, որ ընկերությունը խախտումներ թույլ չի տվել:
Ընկերության իրավաբաններ Աշոտ Աբրահամյանը և Հայկ Եգանյանը այսօր հանդիպեցին բակի բնակիչների հետ: Հանդիպումը, սակայն, շիկացած մթնոլորտում էր: Բնակիչները շարունակում էին բողոքել` պահանջելով քաղաքապետի և սեփականատիրոջ հետ հանդիպում:
«Ես նմանատիպ ակցիաները կարող եմ դրական համարել միայն այն դեպքում, երբ պահանջը տրաբանաության սահմաններում է: Այսիքն՝ եթե բողոքողը դուրս չի գալիս օրենքի սահմաններից: Հակառակ պարագայում՝ սա անարխիա է: Ամեն մեկն իր պատկերացրած մոտեցումներն է թելադրում: Եթե տվյալ պարագայում որևէ ճարտարապետ, շինարար կանգներ ասեր, որ խախտվում է այսինչ նորմը, տրամաբանական կլիներ, բայց երբ ասում ես՝ հարգելի բնակչներ, մենք չենք փակում ճանաապարհը, որևէ խախտում թույլ չենք տալիս և դրանից հետո իրենք պնդում են, որ չեն ուզում, դրան ես բացատրություն տալ չեմ կարող»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության իրավաբան Հայկ Եգանյանը:
Աշոտ Աբրահամյանը նշեց, որ բնակիչներից որևէ մեկը իրավական փաստաթուղթ չի ներկայացրել խախտումների մասին: Իսկ եթե իրականում կան խախտումների մասին ապացուցող փաստեր, ապա պետք է դատարանում վիճարկել:
«Մեկ անգամ ևս հավաստիացնում եմ, շինարարությունն իրկանացավում է օրենքի պահանջին համապատասխան: Որևէ մեկը թող կասկածի տակ չդնի: Մարդիկ կան, իրենք են օրենքը խախտել և հիմա կանգնել խոսում են խատումների մասին»,- ասաց Աշոտ Աբրահամյանը: