▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաղ մնացածներովս կհոշոտենք երևի...Ավետ Բարսեղյանի գրառումը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Պարանոցիս խաչը կորցրի, գողացան կամ խլեցին: Ցավալի է, բայց մի՞թե դրանից հետո դադարում եմ հավատալ ու քրիստոնյա լինել:

Դադիվանքը չէ` Քրիստոսին մեր մեջ կորցրինք:

Հավատքն է ռմբակոծված,Ղազանչեցոցը չէ:

Վերջին նահատակի հետ Եռաբլուրում կթաղենք հույսը:

Դեռ կենդանի մի քիչ սեր է մնացել` նիհարած, հյուծված: Սաղ մնացածներովս կհոշոտենք երևի...

Անհայր ու անհայրենիք` վերջին ճիգերովս ևս մի փորձ.

-Հայր մեր, որ Յերկինս ես....»,- գրել է նա:

Կարդացեք նաև՝ Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն. Ավետ Բարսեղյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее