▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաթի Սպիվակովան հայտնել է, թե ինչու չի շփվում Յուսիֆ Էյվազովի և Աննա Նետրեբկոյի հետ

Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, ինստագրամյան էջում պատասխանելով հետեւորդների հարցերին, հայտնել է, թե ինչ հարաբերություններ ունի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի եւ նրա ամուսնու՝ Յուսիֆ Էյվազովի հետ։

Հետեւորդները պատահաբար չեն հնչեցրել հարցը․ Սաթին հայուհին է, Յուսիֆը՝ ադրբեջանցի, եւ ավելի վաղ՝ հայ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հետ կապված աղմկոտ սկանդալից հետո, Վլադիմիր Սպիվակովի կինը պաշտպանել էր Էյվազովին։ Սակայն Արցախյան երկրորդ պատերազմը փոխել է ամեն ինչ․․․

«Աննան եւ Յուզիֆն իմ ամուսնու գործընկերներն են։ Մենք բարի ընկերներ էինք։ Բայց 44-օրյա պատերազմն անդառնալիորեն բաժանեց մեզ»,- գրել է Սպիվակովան։

Նախորդ տարի Սաթին պաշտպանել էր Էյվազովին, որը հայտնվել էր քաղաքական սկանդալի կենտրոնում։ Հաղորդվում էր, որ Աննա Նետրեբկոյի ամուսինը հրաժարվել է նույն բեմում ելույթ ունենալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, սակայն հետագայում այդ տեղեկատվությունը հերքվել է նրա կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее