▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերին իր ասմունքով գերած փոքրիկ Մարիամը հետաքրքիր նախաձեռնության է մասնակցում

Asekose.am-ը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես է փոքրիկ ու տաղանդավոր աղջնակը՝ Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութը տարածել էր  Անահիտ Բախշյանն՝ այս մակագրությունը թողնելով. «Հե՜յ գիտի Հրանտ Մաթևոսյան, մի ճար լիներ լսեիր այս հրաշքին,թե ինչպես է կարդում քո՛ հրաշք գրվածքը, էսքան փոքր ու զգացմունքներով էսքան հասուն, սիրեմ քե՜զ, անուշիկս»:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութը լայն տարածում էր գտել համացանցում, իսկ Մարիամի մայրը մեզ տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին,  Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու «Սերնդից սերունդ» բարեգործական համերգը, որ ժամանակ  85-ամյա Ասյա տատիկը ու  Մարիամ Մելքոնյանը  ներկայացնելու են  սիրված և գեղեցիկ գործեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համերգի հասույթը տրամադրվելու է  Արցախում տեղադրվող խաչքարին։

Համերգի գլխավոր կազմակերպիչը Վարդուհի Գասպարյանն է։

Ներկայացնում ենք Մարիամ Մելքոնյանի ասմունքից հատվածներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее