▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կոշտ խաղի կանոններ պետք է մտցնել. Կարեն Կարապետյան

 

 

 

Կառավարության նիստն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդույթի համաձայն սկսեց հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին. «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ: Չնայած, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր  կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության  արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»:

Վարչապետի կարծիքով՝ խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված:

Կարեն Կարապետյանը նշեց, որ առաջարկությունները ներկայացնելուն պես մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ։

Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորպես կատարող Արթուր Հովհաննիսյանին էլ վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։

«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք պրակտիկորեն սնանկացման գործընթացի մեջ շատ քիչ ունենք օրինակներ առողջացման։ Շատ կոշտ պետք է մտցնենք համակարգ ու խաղի կանոններ», - հավելեց Կարեն Կարապետյանը։

Վարչապետի մեկ այլ հանձնարարականը ` ստորև տեսանյութում.

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее