«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանական աղբյուրը, որը մի քանի տեղամաս հանրաքվեի օրը պահել էր իր «կանտրոլի» տակ, «բողոքեց» ընդդիմությունից։ Ասաց, որ իրենք անակնկալի են եկել այս անգամ դիմադրության չափ ու ձեւից, եւ «խաղեր տալը» նախորդ անգամների նման հեշտ չի եղել. «Չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովի բոլոր անդամներին էլ մեզնով էինք արել, ու եթե մեր տեխնոլոգիաները հին ու փտած էին, ապա հակընդդեմ խաղացողները լրիվ գաղափարական եւ իրավական թիվ մեկ պատրաստվածության մեջ էին։
Էս անգամ «կարուսելն» իրեն բացարձակ չարդարացրեց, դեպքեր եղան, որ պահի տակ կարողացել էինք նայել բյուլետենը, բայց կարուսելի մասնակցի մոտ «ոչ» էր քվեարկված։ Մնում էր լցոնումը, էդ էլ հետեւյալ տեխնոլոգիայով է իրականացվում։ Հանձնաժողովի ընդդիմադիր անդամն ասում է՝ «գնացի» իմ տեղամասում քվեարկելու, մի կես ժամ բացակայում է, մենք ժամանակ ենք ունենում «արածն» ու ցուցակներն իրար համապատասխանեցնելու, հետո հանձնաժողովի անդամը «գնում» է զուգարան, մի քիչ էլ էդ ժամանակ ենք մի բան անում։ Բայց խնդիրն էդ չէր, ասեմ՝ իմանաս ամենակարեւորը. իշխանության մեջ եղող շատերը, անուններ չտամ, իրենք ու իրենց թիմ-ընտանիքները եւս «ոչ» են քվեարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում