Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Լիանա Ալավերդյանը շուրջ վեց տարվա ընդմիջումից հետո շուտով նոր տեսահոլովակով կներկայանա, որի թիզերն արդեն հասանելի են YouTube-ում:
Կայքի հետ զրույցում երգչուհին նշեց, որ չնայած այս տարիների ընթացքում չի դադարել աշխատել, սակայն տեսահոլովակով իր երկրպագուներին ներկայանալու կարոտը մեծ է:
«Երգս կոչվում է «Շնորհավոր լինի», որի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը, իսկ գործիքավորումն իրականացրել է «Կարեն-Սեւակ փրոդաքշենը»: Տեսահոլովակիս ռեժիսորն է Արեն Բայադյանը, ընդամենը օրեր հետո կկայանա ինձ համար երկար սպասված պրեմիերան: Շատ գեղեցիկ ու նուրբ աշխատանք է ստացվել, հուսամ` հանդիսատեսն այն կհավանի եւ կգնահատի: Ինքս շատ եմ սպասել այս աշխատանքին»,- նշեց Լիանան` հավելելով, որ այսուհետ փորձելու է ավելի ակտիվ աշխատել:
Անդրադառնալով իր եւ քրոջ` Լիլիթ Ալավերդյանի, հաջողություն գրանցած զուգերգին`երգչուհին նշեց, որ մտադրություն ունեն ապագայում կրկին երկու քույր ներկայանան հանդիսատեսին.
««Ով է հորինել» երգն, ի ուրախություն մեզ, մեծ հաջողություն ունեցավ: Ինչպես շատերը գիտեն, քույրս մասնագիտությամբ բժշկուհի է, բայց իր երազանքն էր երգել եւ մենք կատարեցինք նրա այդ երազանքը: Արձագանքներից ելնելով` հասկացանք, որ մարդիկ սիրեցին մեր զուգերգը, դրանից ելնելով էլ մտածում ենք, որ առաջիկայում եւս մեկ զուգերգ կներկայացնենք, կամ էլ Լիլիթը սոլո կատարմամբ հանդես կգա: Տեսահոլովակի մասին եւս մտածում ենք, բայց այս ամենը դեռեւս քննարկման փուլում է, ժամանակից առաջ չենք ուզում ընկնել»,- նկատեց Լիանան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում