▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք... ԿԳ նախարարի խորհուրդը Վերջին Զանգի մասնակիցներին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է աշակերտներին՝ դպրոցական Վերջին զանգի առիթով՝ նշելով, որ ցավոք սրտի, չի կարող մասնակցել Երևանում նախատեսված միջոցառումներին, որովհետև գտնվում է Փարիզում, որտեղ տեղի է ունենում Բոլոնյան գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների գագաթաժողովը:

«Ուզում եմ մաղթել, որ լավ օր ունենաք, լավ ժամանակ անցկացրեք, շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, մեքենաները լավ կվարեք,որովհետև պետք չի այդ օրը ինչ-ինչ միջադեպերով մթագնել: Ուրախությունից հետո առաջիկայում ավելի լուրջ իրադարձություններ կան ձեր կյանքում...»,-նշել է ԿԳ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով:

Կարդացեք նաև՝ 

Վերջին զանգին նվիրված համերգային ծրագիրը՝ մայիսի 25-ին՝ Ազատության հրապարակում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее