▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանի «դաբրոն» տվել է Հովիկ Աբրահամյանը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում կայանալիք ընտրություններից ամենաթեժը կկայանա Հրազդան քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ՀՀԿ-ական, ներկա քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:

Մինչ ՀՀԿ-ն պետական ու սեփական լծակներով աշխատում է Արամ Դանիելյանի օգտին, որոշ տեղեկություններով՝ Սասուն Միքայելյանի օգտին բարեխոսելու համար վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ վերջերս հանդիպել է իշխանության հետ մերձեցած գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Ըստ նույն տեղեկությունների՝ Աբրահամյանն էլ հորդորել է Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին որոշակիորեն աշխատել Միքայելյանի օգտին: Նույն հորդորն է ստացել նաեւ Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее