ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը քիչ առաջ բերման ենթարկվեց ԱԱԾ. նրան ուղեկցում էր ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Քիչ առաջ էլ բաժին տեղափոխվեց նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը:
Լրագրողների հարցին թե ուր եք գնում, Հայկ Սարգսյանը կարճ պատասխանեց՝ զբոսանքի:
Հիշեցնենք, որ 9 ժամից ավելի ԱԱԾ աշխատակիցները գտնվում էին Սաշիկ Սարգսյանի՝ Թումանյան 11 հասցեում գտնվող բնակարանում, որտեղ խուզարկություն էին իրականացնում:
ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ տարան մի քանի տոպարկներ, որոնց մեջ նաեւ զենք կար:
Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը
ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը
«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին