«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը` Արտեմ Պետրոսյանը, 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հիշեցնենք` Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարվել էր հետախուզում, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Նրանք մեղադրվում էին թմրամիջոցներ եւ ապօրինի զենք պահելու մեջ:
Հուլիսին Արտեմ Պետրոսյանը վերադարձել էր Հայաստան, ներկայացել իրավապահներին, նրան կալանավորել էին եւ ահա երեք ամիս անց նրան գրավի դիմաց ազատ արձակեցին»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև՝ Սաշիկ Սարգսյանի որդին հանձնարարել է իր համար վարձով բնակարան գտնել. մանրամասներ՝ Նարեկ Սարգսյանի և թիկնապահի վեճից
Ու՞մ էր Սաշիկ Սարգսյանի որդին նվիրել թանկարժեք ավտոմեքենան
Օրվա կադրը. Սաշիկ Սարգսյանի տան վերելակը որդու՝ Նարեկ Սարգսյանի անունով է
Զենք, թմրանյութ և թանկարժեք նկարներ. Նարեկ Սարգսյանը հետախուզվում է. նոր տեսանյութ