▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանի որդին ավտոմեքենան վարում է առանց պետհամարանիշի՞

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն այսօր խորհրդրանում պատասխանել է ոչ միայն պատգամավորների, այլ նաև չորրորդ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Սակայն` լրագրողներից մեկի հարցին, թե  ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին ոստիկանների ներկայությամբ ավտոմեքենան վարում  առանց պետհամարանիշի`  փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասել է, թե ինքը  նման տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթն էլ երեկ գրել էր, որ Սաշիկ Սարգսյանի որդին դարձել է քրեական խրոնիկայի հերոս.  Նարեկ Սարգսյանն իր երեք թիկնապահների հետ օրերս Երևանի կենտրոնում գտնվող բարերից մեկում ծեծի է ենթարկել 22-ամյա Սարգիս Բրուտյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее