▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը որդու համար վիլլա է գնել Իսպանիայում, Միջերկրականի ափին

«Հայկական Ժամանակ» թերթի կայքը գրում է, որ Սաշիկ Սարգսյանը շարունակում է նորանոր վիլլաներով հարստացնել աստղաբաշխական թվերի հասնող իր կարողությունը: Սաշիկի նոր ձեռքբերումը, մեր տեղեկություններով, գտնվում է Միջերկրական ծովի ափին:

Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ անցյալ տարի Սաշիկ Սարգսյանը Ալիկանտեում, Իսպանական Վալենսիա քաղաքի կուրորտային ավանում, անմիջապես ծովի ափին մի կոխտա վիլլա է գնել՝ ընդամենը 350 հազար եվրո արժողությամբ:

Սաշիկ Սարգսյանն ասել է, որ վիլլան վերցնում է իր ավագ որդու՝ Հայկի համար:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее