▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SAS SWEET-ը անհատական դիզայնով տորթեր է պատրաստում

Ինչպես տեղեկացանք SAS GROUP -ից, տորթի պատվերն ընդունելիս պատվիրատուները ստանում են մասնագիտական խորհրդատվություն վարպետների եւ դիզայներների թիմի կողմից: Կարող են իրականացվել ամենահամարձակ մտահղացումները` հարսանեկան, ծննդյան, կնունքի և այլ թեմատիկ տոնակատարությունների տորթերի պատվերների դեպքում:

Հավելենք, որ SAS SWEET-ի տորթերի դեկորատիվ մասերը պատրաստված են սննդի հումքից եւ այն ևս կարելի է վայելել:

«SAS SWEET-ի արտադրամասը Հայաստանում ամենամեծն է իր տարածքով, ունի սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պահանջները և համալրված է ժամանակակից բարձրակարգ սարքավորումներով: Այստեղ տեխնոլոգիաները մշտապես թարմացվում են և հաճախորդին առաջարկվում են նորարարական լուծումներ:

SAS SWEET-ի դիզայներները վերապատրաստվում են արտասահմանում և առաջարկում են նոր ստեղծագործ լուծումներ, որոնք դեռ չեն կիրառվել Հայաստանում», – նշում են SAS SWEET-ից:

Տորթ պատվիրելու համար հարկավոր է զանգահարել 010 57 77 55 հեռախոսահամարով և գրանցել պատվերը նախապես՝ 1-3 օր առաջ:

72157684755090576

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее