▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՍ-ի Արտակը դեռ ընտրակաշառքի գինը չի ասում.«ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի շտաբի աշխատողները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչների տներն ու նրանց համագործակցություն առաջարկում:

Նրանք ցուցակագրում են բնակիչներին եւ նրանց առաջարկում ապրիլի 2-ի ընտրություններին ընտրել Արտակ Սարգսյանին, փոխարենը վերջինս շնորհակալություն կհայտնի: Բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ շտաբի աշխատողն իրեն փոխանցել է, թե պարզապես դեռ չգիտեն՝ որքան գումար են տալու, առայժմ Ա.Սարգսյանին ընտրել ցանկացողների անուններն են գրանցում, իսկ երբ ընտրությունների օրը մոտենա, գումարի չափն էլ կճշտեն:

Մեր զրուցակցի հարցին, թե ինչով է պայմանավորված այդ չափը, Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչը պատասխանել է, թե Գագիկ Ծառուկյանի շտաբի որոշումներից, քանի որ այստեղ պարբերաբար բարձրացնում են մեկ ձայնի համար տրվող ընտրակաշառքի չափը: Եվ առայժմ որոշում կա սահմանափակվել առավելագույնը 100 դոլարով: Մեզ չհաջողվեց Ա. Սարգսյանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, փոխարենը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը հերքեց ամենը եւ խորհուրդ տվեց նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее