▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«SAS GROUP»-ի նոր նախագիծը` 2-ը 1 վայրում

«SAS supermarket» -ների ցանցն ունի ևս մեկ նոր հասցե՝ Արշակունյաց 11/1: «SAS Food Court» -ում՝ նույն հարկի տակ բացվել է նոր սուպերմարկետ: Ժամանակակից դիզայնով, նորարարական լուծումներով սուպերմարկետն առանձնանում է էքսկլյուզիվ ապրանքատեսակներով:

Այսուհետև «SAS Food Court» -ում համեղ ուտելուց հետո, այցելուները կարող են կատարել անհրաժեշտ բոլոր գնումները անմիջապես նույն հասցեից: «Մենք կարևորում ենք հաճախորդների սպասարկման և առևտրի կազմակերպման առավել հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը:

Հենց այդ նպատակով SAS GROUP-ը նախաձեռնեց Արշակունյաց 11/1 հասցեում, «SAS Food Court» -ին կից գործարկել նաև սուպերմարկետ:

Ի դեպ, և՛ սուպերմարկետը, և՛ Food Court-ը ունեն մեկ ընդհանուր մուտք», - նշում է «SAS supermarket» -ների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը:

Արշակունյաց 11/1 հասցեում գործող նոր սուպերմարկետն առանձնանում է օվկիանոսային ձկների և թարմ ծովամթերքի ամենամեծ բաժնով:

Նորաբաց սուպերմարկետում բաժինների միջև ընդարձակ տարածությունը հնարավորություն է տալիս հանգիստ շրջել, ընտրել և գնել:

Գնումներն էլ արագ հայտվում են հաճախորդի մեքենայում. գործում են վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

«SAS Food Court» նախագիծը նոր մոտեցում ձևավորեց պատրաստի ուտեստների վաճառքի ոլորտում: Նախագիծը կարճ ժամանակում գնահատեցին բոլոր նրանք, ովքեր սիրում են սնվել համեղ, արագ և որակով: 

72157684448859655

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее