«Ռազմավարական մշակումների կենտրոն»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի անվան շուրջ վերջերս առաջացած աղմուկը չի կարող չանհանգստացնել մեր երկրում օրինականության և արդարության հաստատման համար պայքարող քաղաքացիներին: Միայն այն փաստը, որ ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս օրենսդիր գործունեությանը զուգահեռ ԲՈւՀ-ում անշարժ գույքի գործակալի դեր կատարել, արդեն իսկ մտահոգության լուրջ առիթ է հանդիսանում: Մ.Մելքումյանի պարագայում սա կարևորվում է նաև այն հանգամանքով, որ վերջինս այս ամենին զուգահեռ նաև առանց ամաչելու կեղծ փաստեր է ներկայացնում հանրությանն ինչպես իր ունեցվածքի, այնպես էլ գործունեության վերաբերյալ: Առանձին հարցեր են առաջացնում նաև սույն անձի գույքի ծագումնաբանության առնչությամբ:
Հաշվի առնելով այս գործի կարևորությունն ու մանրամասների բացահայտման անհրաժեշտությունը` «Ռազմավարական մշակումների կենտրոն» Հ/Կ-ը, խորհրդակցելով մի շարք փորձառու իրավաբանների և քաղաքացիական ակտիվիստների հետ, որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին կից ներկայացնող հոլովակում բացահայտված փաստերը:
Կից ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովին ուղղված մեր նամակը
Օրեր առաջ համացանցում հայտվեց տեսանյութ, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգևորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ և ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա, իրոք, ուսումնասիրման առանձին թեմա է, առավել ևս, որ այս առումով վերջինիս սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունք կոռուպցիայի վերաբերյալ: Իսկ այդ դեպքում անգամ վաղեմություն չի գործում։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից։
Ձեռնարկատիրական գործունեության բուն սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում, որի համաձայն. ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիuկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք oգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ uտանալն է։
Ինչևէ, այժմ անդրադառնանք բուն ձեռնարկատիրության փաստին։ Իհարկե, կարելի է խուսանավել՝ ասելով, որ այդ տարածքները ուրիշ անձանց, օրինակ, մոր անունով են, հետևաբար մայրն է սեփականատերը, սակայն կարծում ենք, որ հարցը պետք է դիտարկվի ոչ թե իրավական տեխնիկայի նեղ մեկնաբանումների տեսանկյունից, այլ հարցին պետք է տրվի բովանդակային իրավական գնահատական, իրավական մեկնաբանություն։ Տեսանյութում պատգամավորն ինքն է բացահայտում, որ անձամբ է այդ տարածքները վարձով տալիս և դրանք իրենն են։ Այսինքն, ուղղակի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում։
Եթե իրենը չեն, ու բացարձակ իր հետ չկապված ուրիշ անձի սեփականության հետ կապված է բանակցություններ վարում, ապա դա շարքային խարդախություն է կամ էլ խարդախության փորձ։
Շարքային մահկանացուի համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ 188-րդ հոդվածով` ապօրինի ձեռնարկատիրություն։ Կարծում ենք, որ այն կիրառելի է նաև պատգամավորի նկատմամբ։ Եթե պարոն Մելքումյանը պնդում է, որ տարածքները իրենը չեն, ինքը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, և խարդախ էլ չի, ապա, դատելով իր բացատրություններից, զբաղվում է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ, բրոքերությամբ, որը ծառայությունների մատուցման ինքնուրույն գործունեության տեսակ է և կոչվում է ռիելտորական գործունեություն։
Երկու պարագայում էլ գործ ունենք նույն` ձեռնարկատիրությամբ զբաղվելու ինստիտուտի հետ, իսկ մյուս դեպքում՝ առնվազն խարդախության փորձի։ Բոլոր դեպքերում էլ, կամ գոնե առաջին երկուսում ակնհայտ է դառնում, որ բացահայտորեն խախտված է ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի պահանջները, իսկ խարդախության պարագայում քրեական օրենսգրքի։
ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.
Պատգամավորի էթիկայի կանոններն են`
ա) հարգել oրենքը եւ ենթարկվել oրենքին.
բ) հարգել հանրության բարոյական նորմերը.
գ) պահպանել Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիuտերի անցկացման կարգը.
դ) իր լիազորություններն իրականացնելիu չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.
ե) չoգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.
զ) իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության եւ հարգանքի ձեւավորմանը.
է) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիu դրuեւորել պատգամավորին վայել վարքագիծ.
ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոuների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մաuնակիցների, ինչպեu նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետպատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիu։
Կանոն առաջին
ՀԱՐԳԵԼ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՕՐԵՆՔԻՆ
Նշված պատգամավորը խախտում է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ուղղակի այն թաքցնելով այլ անձանց անվան ներքո, կամ նորից ապօրինի զբաղվում է ռիելտորական գործունեությամբ։ Ի հակադրության հայտնի Բենդերի, նման վարքագծով չի հարգվում անգամ քրեական օրենսգիրքը։ Եթե զբաղվում է սոսկվարձով տալով, ապա հարց է առաջանում՝ իրականում ի՞նչ միջնորդավճար է ստանում մորից ու մյուս սեփականատերերից, և արդյոք վճարո՞ւմ են հարկերը։
Կանոն երկրորդ
ՀԱՐԳԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ
Դարեր ի վեր ձևավորվել են բարոյական նորմեր և թերևս դրանից ամենակարևորը, որը նաև ստացել է աստվածաշնչյան ձևակերպում դա ազնվությունն է, արդարությունը։ Իր վարքագծովնշված պատգամավորը նախկինում իհարկե գործել է բարոյական նորմերի ոտնահարումներով, իրեն վստահված պաշտոնը քողարկված ծառայեցնելով սեփական նպատակներին: Բայցի այդ, երբլրագրողի հետ զրույցում բացահայտ սուտ է խոսում, իսկ սուտը հերքվում է հենց իր կողմից, ապա ակնհայտ է դառնում, որ սույն պատգամավորը նաև բացահայտ ստախոս է։ Սա՞ է արդյոք մերհասարակության բարոյական նորմը։
Կանոն երրորդ
ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ի ՇԱՀ ԻՐԵՆ ԿԱՄ ԱՅՆ ԱՆՁԻ
Լսենք ձայնագրությունը. «Արի կտեսնես ու վստահ եմ կճանաչես ու լավ կլինի»։
Հեղինակության չարաշահման սրանից ավելի դասական օրինակ չի լինում։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ ժողինստիտուտում, սույն անձը չի փայլում իր հեղինակությամբ, ապաստացվում է, որ իր անձը կարևորում էր ոչ թե իր գիտական տիտղոսներով կամ թյուրիմացաբար իրեն վստահված ամբիոնի վարչի պաշտոնով, այլ հենց պատգամավոր լինելու հանգամանքով։
Կանոն չորրորդ ու հինգերորդ
ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
ԱՄԵՆՈՒՐ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԻՍ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՎԱՅԵԼ ՎԱՐՔԱԳԻԾ
Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են…
Էթիկայի հանձնաժողովի հարգելի անդամներ, եթե համարում եք, որ նման վարքագիծը ողջամիտ է և նպաստում է ԱԺ նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանը, կամ եթե բուհում«կլիենտ» ընդունելը պատգամավորին վայել է, ապա ասելիքը սպառվում է…։
Ներկայացնելով վերոգրյալը, խնդրում ենք այն սահմանված կարգով դարձնել քննարկման առարկա, իսկ հարցազրույցը կայքերում է, կարող եք ինքներդ տեսնել և գնահատել։
«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ տնօրեն
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
07.12.2012թ.