«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գույքի և եկամուտների՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա տարեկան եկամուտը կազմել է 7 միլիոն 861 հազար դրամ։ 2014 թվականի սկգբին Էդուարդ Շարմազանովի դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ, իսկ տարվա վերջին նրա բանկային հաշվում արդեն եղել է 16 միլիոն դրամ։ Անցած տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, Շարմազանովը անշարժ և շարժական գույքի հետ կապված գործարքներ չի կատարել՝ ո՛չ գնել է և ո՛չ էլ վաճառել»։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում