168.am-ը գրում է, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ քննարկվել է Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջիկայում կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հարցը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում որոշում ընդունվեց առաջադրել Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի թեկնածությունը:
«Մենք քննարկեցինք, որոշեցինք ընդունել ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի առաջարկը՝ առաջադրելու Արմեն Կարապետյանի թեկնածությունը: Առաջարկը ընդունվել է միաձայն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Սյունքի մարզում շարունակում է պահպանվել նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազդեցությունը, ՀՀԿ խոսնակն ասաց, թե ազդեցությունը ոչ իրավական, ոչ քաղաքական կատեգորիա չէ, այլ՝ հոգեբանական, ապա ընդգծեց, որ Սյունիքի ներկայիս մարզպետը՝ Վահե Հակոբյանը, պատվով կարող է իրականացնել իր վրա դրված պարտականությունները:
Մանրամասներն այստեղ: