Շարլ Ազնավուրի դստեր քայլը բարձրագույն հանդուրժողականության նշան է: Նյուզ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ տեղեկությունը հայտնել է քաղաքական շրջանակի աղբյուրն, որը ցանկացել է անհայտ մնալ: Աղբյուրը հաստատել է այն տեղեկությունն, որ Կատի Ազնավուրը` ամուսնանալով մարոկացու հետ, իսլամ է ընդունել:Միաժամանակ, նա նշել է, որ այդպիսի քայլն ոչ այլ ինչ է, քան բարձրագույն հանդուրժողականության եւ այլ կրոնների հանդեպ հարգանքի ցուցաբերում: Շարլ Ազնավուրը հանդիսանում է Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում եւ ՅՈւՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանը:
Շարլ Ազնավուրի դուստրն իսլամ է ընդունել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet