Մոսկվան կասկածանքով է վերաբերում Եվրոպական ուղղության վրա ՀՀ ցանկացած նախաձեռնության, լինի դա պարզապես այց, համաձայնագրի շուրջ բանակցություն. թե առավել եւս համաձայնագիր:
Մինչ որեւէ համաձայնագիր ստորագրելը ՀՀ նախագահը ստիպված կլինի մեկնել Մոսկվա եւ Պուտինից թույլտվություն խնդրել: Ընդհանրապես Հայաստանը, ցավոք սրտի, այլեւս չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն, այդ քաղաքականությունն ուղղորդվում է Մոսկվայից:
Այսինքն` պետք է պատրաստ լինել ամեն սցենարի եւ հիմնականում հետեւյալի` թույլ կտա Պուտինը կստորագրի Սարգսյանը, չի թույլ տա Պուտինը, Սարգսյանը, բնականաբար, չի ստորագրի, ինչպիսի ճակատագրի որ արժանացավ Եվրոպական միության հետ տարիներ շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագիրը»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունյակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի հնարավոր արձագանքին:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունում որեւէ փոփոխություն առանց Կրեմլի տեղի չի ունենում ու քիչ հավանական է, որ Ռիգան կամ ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունները բացառություն լինեն»:
Ուշագրավ այլ նյութեր` «168 ժամ» թերթում