President.am-ը հրապարակել է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման որոշ մանրամասներ:
Նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է հետևյալ հաղորդագրությունը.
«Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը»: