▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Կարապետյանի հարսանիքը՝ Forbes-ի «Ոսկե» հարսանիքների թվում

 

Wnews.am-ը գրում է. Հեղինակավոր «Forbes» ամսագիրը ներկայացրել է 2016 թվականի վեց ամենաշքեղ հարսանյաց արարողությունները: «Ոսկե» հարսանիքների թվում են նաև Սամվել Կարապետյանի որդու և Սերգեյ Սարկիսովի դստեր հարսանիքները (երկու գործարարն էլ ընդգրկված են «Forbes»-ի ցուցակում):

13397526_1407737992858017_1322328431_n

Սալոմե Կինցուրաշվիլիի հետ Սարգիս Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի որդու) հարսանիքը անցել է « Safisa» ռեստորանում։

Հարսնացուն՝ Սալոմեն, ով «Buy-by-me» ինտերնետ խանութի համասեփականատեր է, փայլում էր «Elie Saab»-ի զգեստով և «Tiffany»-ի «The Gatsby» հավաքածուից «Savoy» ադամանդե թագով, որի արժեքը մոտ 13 մլն ռուբլի է (այդպիսի թագ կրում էր Քերի Միլլիգանի հերոսուհի Դեյզի Բյուկենեն « Մեծն Գեդսբի» ֆիլմում): Իսկ հարսնացուի զգեստը փորձագետների գնահատմամբ արժե մոտ 15 մլն ռուբլի:

13398645_254146284940811_1966292026_n

«Trend event» միջոցառումների գործակալության տնօրեն Օլգա Դեմենյուկի գնահատմամբ հյուրերի խրախճանքը կարող էր արժենալ մոտ 80 մլն ռուբլի: Միայն «Maroon 5» խմբի հոնորարը կարժենար 1մլն. եվրո: Հարսանիքին ելույթ են ունեցել նաև Վերա Բրեժնևան, Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը և ռուսաստանյան շոու բիզնեսի այլ աստղեր: Հանդիսությունը վարել են Անդրեյ Մալախովը և Տատյանա Գևորգյանը:

4-4

18.000 շաքարե ծաղիկներով և 530 կգ. եփովի կրեմով վեց մետրանոց հարսանյաց տորթի պատրաստման վրա ծախսվել է մեկ ու կես ամիս:

%d5%bd%d5%a1%d5%ac%d5%b8%d5%b4%d5%a5%d5%b6

Միխայիլ Մախարաձեի հետ Սերգեյ Սարկիսովի ( RESO խմբի նախագահների խորհրդի նախագահ) դստեր՝ Իյայի հարսանիքի կազմակերպման վրա ծախսվել է երեք ամիս: Այն անց է կացվել Թբիլիսիում՝ հարսնացուի հայրենի քաղաքում: Այդ ընթացքում Վալենտին Յուդաշկինը հասցրել է կարել հարսանյաց զգեստը, իսկ «Սուխիշվիլի» համույթի հագուստները կարող վարպետը՝ վրացական ազգային զգեստը:
Հարսանիքի նախորդ օրը, հյուրերին երկու ինքնաթիռներով Մոսկվայից տարել էին Վրաստան՝ Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնում «Սագալոբելի» բալետը դիտելու:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее