▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի տնօրենն` ընկերուհու հետ, աշխատակից է ծեծել. galatv.am

galatv.am-ը գրում է, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ով նաեւ «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրենն է, վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, որից հետո նրանցից երկուսին շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:

 ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ տեղի է ունեցել նաեւ ծեծկռտուք: Եվ ոչ միայն տնօրեն Կարեն Արիստակեսյանը, այլ նաեւ թանգարանի մեկ այլ աշխատակցուհի Վարդիկը, որի մասին թանգարանում խոսում են, որ Կարեն Արիստակեսյանի ընկերուհին է, ֆիզիկական բռնության են ենթարկել 50-ամյա եւ 60-ամյա աշխատակցուհիներին: Նրանք երեկվանից գտնվում են Արմավիրի բժշկական կենտրոնում եւ ստացիոնար բուժման են ենթարկվում:

Ըստ տեղեկությունների՝ սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Արիստակեսյանը վիճաբանում է աշխատակիցների հետ: 

ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա վայելում է ՊՆ համակարգում առանցքային դեմքերի հովանավորությունը եւ իրեն անպատժելի է զգում: 

Արմավիրցիների խոսքերով՝ մի քանի անգամ «Կարեն Արիստակեսյանի գործերը ոստիկանություն են ընկել, բայց նա կարողացել է մնալ անպատիժ»:

ԳԱԼԱ-ն զրուցել է Կարեն Արիստակեսյանի հետ, ով հիշյալ տեղեկությունները համարել է զրպարտություն: «Ես որեւէ աշխատակցի ծեծի չեմ ենթարկել»,-շեշտել է թանգարանի տնօրենն ու հավելել, որ քննություն է ընթանում, որը եւ կպարզի, որ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее