▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շառ էին արել....«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ Երևանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին հաջողվել է ապացուցել, որ իրեն զրպարտել են, արժանանալ ներման և վերադառնալ պետական համակարգ։ Բանն այն է, որ «Վանոյի Արտակի» ձերբակալումից հետո քննությամբ ինչ-որ հանգամանքներ են ի հայտ եկել։ Եվ Երևանի նախկին ոստիկանապետը համոզել է Սերժ Սարգսյանին, որ իր վրա «շառ» են արել, իսկ Գասպարյանը ոչ թե պաշտպանել է իր ենթակային, այլ «կրակի վրա յուղ է լցրել»։ Ավելին, ասում են՝ իշխանության հետ Նազարյանի հարաբերություններն այնպես են ջերմացել, որ չի բացառվում նրան վերադարձնեն ոստիկանական համակարգ։ Հիշեցնենք, որ Նազարյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ. ապրիլին, ըստ վարկածներից մեկի՝ նա չէր կարողացել կանխել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ ոստիկանների բռնությունները, սակայն առավել իրական էր այն, որ նրա անունը շրջանառվում էր «ֆինանսական բուրգի» գործով, որտեղ մեծ գումարների ստվերային շրջանառություն և ապօրինի գործարքներ էին կատարվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее