Սաուդյան արքայադստեր նախկին թիկնապահը հրապարակել է թագավորական ընտանիքի գաղտնի տեղեկությունը` փոթորկելով Էր-Ռիյադի կառավարիչների անդորրը:
Սաուդյան արքայազն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդի դստեր` Ռիմա բինթ Թալալի նախկին թիկնապահ Մարկ Յանգը պատմել է իր աշխատանքի մասին եւ կոռուպցիայի որոշ դրվագներ բացահայտել:
Նա նաեւ պատմել է, թե ինչպես է արքայադուստրը առեւանգել գեղեցկադեմ հայ երիտասարդի, նրան մեկ ամիս պահել իր ննջարանում, ապա տղայի հետ փախել Շվեյցարիա: Ալ-Սաուդ ընտանիքը դեպքը գաղտնի է պահել` վախենալով սկանդալից: Ռիմայի մայրը մեկնել է Շվեյցարիա, թմրեցնող դեղ լցրել նարնջի հյութի մեջ եւ դստերը տեղափոխել Սաուդյան Արաբիա, պատմել է Յանգը:
Հայ երիտասարդը Էր-Ռիյադում աշխատող հայ դիզայների որդին է եղել:
Այս մասին գրում է news.am-ը` հղում անելով իրանական FARS գործակալությունը: