▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաուդյան Արաբիայի նավթի պաշարները հասել են վերջին 13 տարվա առավելագույնին

Սաուդյան Արաբիայի հում նավթի առեւտրային պաշարները 2015-ի օգոստոսին աճել են 326,6 մլն բարելով եւ հասել 2002 թվականից հետո իրենց առավելագույնին:

Նավթային վիճակագրության համատեղ նախաձեռնության տվյալներով, այս տարվա հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 320,2 մլն բարել: Էր Ռիադը նավթի խոշորագույն արտահանողն է, բայց օգոստոսին արտահանումը նվազել է օրական 7,27 մլն բարելից մինչեւ 7 մլն բարելի:

Երկրի հում նավթի պաշարները ռեկորդային ցուցանիշ են գրանցում 2015-ի մայիսից սկսած, իսկ հունիսին արձանագրվել է նավթի օրական արդյունաբանման ռեկորդային ցուցանիշ՝ 10,56 մլն բարել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее