Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած բախումների ժամանակ Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, փորձել է պաշտպանել news.am-ի`վնասվածքներ ստացած լրագրող Գայանե Ապրունցին:Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահեն Հարությունյանը:
Միջադեպըը` ԳԱԼԱ-ի տեսանյութի 1:16 -1:30 ժամանակահատվածում:
Երեկ Շանթ հարությունյանի որդին նույնպես կալանավորվել էր, սակայան ժամեր առաջ նրան ազատ են արձակել: ԳԱԼԱ-ի թղթակցին Շահեն Հարությունյանը հայտնել է, որ ոստիկանության սենյակներից մեկում հանդիպել էլ է հորը, սակայն թույլ չեն տվել գրկել ու համբուրել: Նա նաև նշել է, որ վախեցած չէ և «դուխը չի գցել»: