Ես դեռ Սովետի ժամանակվանից զզվում էի դիսիդենտ կոչեցյալներից, ու իմ զզվանքն էլ ավելի ամրապնդվեց անկախության տարիներին, իսկ այսօր այդ դիսիդենտ կոչեցյալները իրենցից ներկայացնում են պառանոյիկների խումբ, ովքեր ամեն ինչում տեսնում են КГБ-ի դավադրությունը, ընդ որում, ФСБ-ի կամ ԱԱԾ-ի էլ չէ, այլ հենց սովետական КГБ-ի...
Հայրիկյան, Շանթ և այլն, բոլորը այդ մտահորիզոնի տեր են ու սրա հերթական արտացոլումը Շանթ Հարությունյանի հոր՝ ամերիկայաբնակ Շահեն Հարությունյանի հարցազրույցն է, ով հայտարարել է, որ իր որդու գլխին սարքել են, սադրիչներ են եղել ու հիմա ինքը դիմելու է տարբեր կազմակերպությունների և անգամ ԱՄՆ նախագահ Օբամային (հատկանշական է, որ նրա ձևակերպմամբ՝ «կդիմեմ ՄԵՐ նախագահին»), որպեսզի իր տղային լուրջ գործ չկարեն:
Այ քո արևին Ղուրբան, Շահեն ջա՛ն, տղուդ գլխին բան էլ չեն կարի, շատ-շատ հարկադիր բուժման ճամփեն Աղի Հանք, բայց ի՞նչ կապ ունի ԿԳԲ-ն նրա հետ, որ քո տղեն եքա փայտը ձեռքին հարձակվել էր մի հատ երեխու ու ոստիկանների վրա, թե՞ Սովետի նկատմամբ տածած ահը մթագնում է գիտակցությունը: Տղեդ եզություն ա արել ու էդ եզության պատճառով մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել ա ու մի 20 հոգի էլ լուրջ խնդիրներ ունի հիմա օրենքի հետ:
Ձերբազատվել է պետք այս տեսակից: Սովետը էլ չկա, չկա այլևս նրա ամենազոր ԿԳԲ-ն, բայց կան դեռ լիքը մակաբույծներ, ովքեր նեկրոֆիլի պես կառչել են էլ գոյություն չունեցող երկրից ու դիվիդենտներ են փորձում քաղել՝ հեղափոխական կոչերով համեմելով իրենց դատարկախոսությունը:
Շահեն Հարությունյանին էլ կոչ եմ անում ԻՐԵՆՑ երկրում իր ծերությունը հանգիստ ապրի ու ջուր չպղտորի:
Շանթ Հարությունյանի հայրը դիմելու է Օբամայի՞ն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet