168.am-ը գրել է, որ Մաշտոցի պողոտայում արտակարգ իրավիճակ է: Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանն ու մի քանի համախոհներ բենզինով լի շշեր են պայթեցնում, ոստիկանները թույլ չեն տալիս նրանց շարժվել Բաղրամյան պողոտա: Ոստիկանների, Շանթ Հարությունյանի և իր համախոհների միջև քաշքշուկ է սկսվել, նրանք ծեծում են միմյանց: Հավաքված բազմությունն ահաբեկված է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Ոստիկանները բերման են ենթարկում նրանց: Շանթ Հարությունյանը նույնպես բերման է ենթարկվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում