▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Նիկոյանի որդին նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»

Առաջիկա օրերին ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանին կնշանակեն միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար: Նրա նախկին պաշտոնին կնշանակեն կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետ Էդգար Գեւորգյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին, սակայն, բացի աշխատակազմի ղեկավարից, այլ պաշտոնյաների հարցում դեռ չի կողմնորոշվել. խնդիրը ցածր աշխատավարձն է, որը չի ձգում «լավ կրթություն ստացած կադրերին»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее