▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանն աներեր է.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գելափի» հարցումներով` ՕՐՕ դաշինքն ունի ընդամենը 1,8 տոկոս՝ հետեւում թողնելով միայն կոմունիստներին։ Այս քաղաքական ուժն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է մեկ օրում իշխանությունից վերափոխվել ընդդիմության։ Սակայն այս դաշինքում ամեն ինչ խառնվեց իրար, երբ գործին միացավ Սամվել Բաբայանը։

Այսօր ՕՐՕ դաշինքի շտաբի ոչ պաշտոնական ղեկավար Սամվել Բաբայանը ամբողջ քարոզարշավն իր թեւերին է վերցրել ու թելադրում է, թե ով ինչպես պետք է շարժվի, խոսի եւ ձայներ բերի, ինչը սկսել է այդ ուժի որոշ ներկայացուցիչների նյարդայնացնել, սակայն Սամվել Բաբայանն աներեր է, անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում։ Գոնե հարցման տոկոսները պետք է սթափեցնող լինեն այդ դաշինքի ղեկավարների համար, հասկանալու, թե ում են վստահել իրենց «ղեկը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее