«Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը փորձել է «կուլ տալ» «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը։ Այսինքն՝ պատգամավորը ցանկացել է ինչ-որ կերպ դեղատների այս ցանցի գործունեությունը կասեցնել տալ, որպեսզի այդ ոլորտում ունենա մենաշնորհային կարգավիճակ։ Գրում է «Ժամանակ» թերթը և հավելում. Բայց քանի որ «Ալֆա ֆարմում» ներդրումներ ունի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, պատգամավորին դա չի հաջողվել։ Նա այդ ընկերության կողմից արժանացել է սուր դիմադրության եւ առայժմ հրաժարվել է այդ մտադրությունից։ Ի վերջո, նրան հասկանալի է դարձել, որ «Ալֆա ֆարմի» դեպքում ինքն անզոր է, քանի որ այդ ընկերության հետ կապ ունի միջազգային հզոր ֆինանսական կառույց։ Եվ եթե փորձի ներքին շուկայում իր ճնշումներն ավելացնել, ապա այն կարող է վերածվել միջազգային սկանդալի»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: