«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցներին արդեն իսկ հանձնարարել են տասական ձայն հավաքել հանրաքվեի համար: Աշխատակիցներին հատուկ բլանկներ են բաժանել, որտեղ պիտի լրացվեն հանրաքվեին «այո» ասողների անուն-ազգանուններն ու անձնագրային տվյալները:
«ՉԻ» - Սա, իհարկե, տակտիկական լուրջ սխալ է: Բժշկական կենտրոնի աշխատակիցներից պետք էր ոչ թե հանրաքվեի պոտենցիալ մասնակիցների անուններ ուզել, այլ այն մարդկանց, որոնք «նաղդ» դեկտեմբերի 6-ին Հայաստանում չեն լինելու: Ոնց էլ լինի՝ բուժաշխատողներից ամեն մեկն արտասահմանում գտնվող մի 10-15 ծանոթ-բարեկամ կունենա:
Իսկ ահա ընտրողների անուն-ազգանունները պետք էր պահանջել ոչ թե բժշկական կենտրոնից, այլ «անատոմիկից»: Մահացածները շատ հուսալի ընտրողներ են, անուն-ազգանուններն ու անձնագրային տվյալներն էլ հայտնի են, այնպես որ՝ խնդիրներ հաստատ չեն առաջանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում