▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի «գրագետ մենեջմենթ»-ը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվության համաձայն` Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը տեւական ժամանակ միայն ինսուլինի ներկրմամբ տարեկան մոտ 700 միլիոն դրամ շահույթ է ստացել:

«Չի»- Սա միանգամայն հասկանալի է: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանն, ինչպես հայտնի է, շաքարավազի ներկրման մենաշնորհ ունի, այսինքն` շահույթ է ստանում ՀՀ բոլոր այն քաղաքացիների հաշվին, ովքեր շաքարավազ են օգտագործում: Իսկ շաքարավազ օգտագործում են համարյա բոլորը: Իսկ ովքե՞ր չեն օգտագործում: Ճիշտ է, բոլոր նրանք, ովքեր «շաքար ունեն», պարզ ասած` շաքարային դիաբետով հիվանդները: Սամվել Ալեքսանյանն էլ, ահա, որոշել է վերացնել այդ «անարդարությունը» եւ շահույթ ստանալ նաեւ նրանց հաշվին, իսկ դրա միակ ձեւն ինսուլին ներկրելն է: Դրանից հետո արդեն նա կարող էր հայտարարել, որ իրեն «մուծվում են» ՀՀ առանց բացառության բոլոր քաղաքացիները: Եվ շաքար օգտագործողները, եւ նրանք, ում շաքար ընդհանրապես չի կարելի: Հենց սա էլ կոչվում է գրագետ մենեջմենթ»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее