Հրապարակի վերակառուցմանն առնչվող քննարկումները կարծես ստվերել են Փակ շուկայի թեման: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Օրերս մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, մի լավ «քցել» է պատկան մարմիններին: Պարզվում է, երբ նա գնել է շուկան եւ այնտեղ շինաշխատանքներ սկսել, խոստացել է, որ «մատով չի կպնի» պատմական հուշարձան հիշեցնող ոչ մի դեկորի, մինչդեռ այսօր ունենք լիովին քանդված, ավերված պատմամշակութային կառույց: Ըստ մեր աղբյուրի, երբ աղմուկ է բարձրացել, ու լրատվամիջոցները, ճարտարապետները ներկայացրել են իրավիճակը, Լֆիկին «բերման են ենթարկել» ու պահանջել բացատրություն տալ: Իրեն քննադատողներին «սայթով տոպկող» Լֆիկն էլ, կարծում եք, «տա՞կն» է մնացել: Ոչ, շատ հետաքրքիր արդարացում է մոգոնել` հայտարարելով, թե շինաշխատանքների ժամանակ կամարները քանդվել են: «Այ ցավդ տանեմ, փլվում են»,- իրեն բնորոշ հանգով ասել է կնոջ «հույսին» մնացած «անգործարար» պատգամավորը: Եթե ամեն ինչից «սիթի» «քամող» Ալեքսանյանը հրաշալիորեն կարողացել է իր ուզածին հասնել, հարց է առաջանում. համապատասխան մարմիններն այդքան միամի՞տ են, որ կարծել են, թե քարեր շարժելուց ու լայն թափով շինարարություն սկսելուց հետո հին շենքի պատերը կդիմանան, ինչպես Լֆիկը կասեր` չեն փլվի»,- գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու):
Սամվել Ալեքսանյանը «քցել» է. «Իրատես de facto»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet